Դասընթաց
Ատամնաշարի Բազմաշեղ Շարքը․ Դիագնոստիկա և բուժում

Ամսաթիվ
course.Հուլիս 25 - Հուլիս 27 2025
Հասցե
course.Երևան, Տերյան 62
Դասընթացավարներ

course.ՕՐԹՈԴՈՆՏ
course.Վահան Մնացականյան

course.ՕՐԹՈԴՈՆՏ
course.Աննա Մխիթարյան
Դասընթացավարներ

course.ՕՐԹՈԴՈՆՏ
course.Վահան Մնացականյան

course.ՕՐԹՈԴՈՆՏ
course.Աննա Մխիթարյան
course. Այս դասընթացը նախատեսված է ատամնաբուժների, օրթոդոնտների և հարակից ոլորտի մասնագետների համար։ Այն ընդգրկում է բազմաշեղ ատամնաշարի կառուցվածքի բնութագրումը, առաջացման պատճառները, ժամանակակից ախտորոշման մեթոդները և արդյունավետ բուժման մոտեցումները։ Դասընթացը համադրվում է թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներով՝ շեշտադրելով օրթոդոնտիկ միջամտությունների փուլերը, սարքերի կիրառումը և կլինիկական դեպքերի վերլուծությունը։ Դասընթացը համապարփակ կերպով լուսաբանում է բազմաշեղ շարխի կառուցվածքային առանձնահատկությունները, դրանց առաջացման անատոմիական և գենետիկական պատճառները, ինչպես նաև ներգործող արտաքին գործոնները։ Տրվում են ժամանակակից և միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշման մեթոդներ, ներառյալ՝ կլինիկական զննում, ռենտգենաբանական գնահատում, 3D սկանավորում և մոդելների վերլուծություն։ Բուժման բաժինը ներառում է բազմաշեղ շարխի ուղղման ժամանակակից օրթոդոնտիկ մոտեցումները՝ ֆիքսված և շարժական սարքերի օգտագործմամբ, բուժման պլանավորման և փուլային իրականացման սկզբունքները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարբեր տարիքային խմբերի բուժման առանձնահատկություններին և հնարավոր բարդություններին։ Դասընթացը ներառում է ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ գործնական հատվածներ՝ կլինիկական դեպքերի վերլուծությամբ, իրական օրինակների և վիզուալ նյութերի կիրառմամբ։ Մասնակիցները հնարավորություն կունենան մշակել սեփական բուժման պլաններ, կիրառել ստացած գիտելիքները և ստանալ փորձառու մասնագետների հետադարձ կապ։
Ամսաթիվ
course.Հուլիս 25 - Հուլիս 27 2025
Հասցե
course.Երևան, Տերյան 62