մի փոքր մեր մասին
Մեր մասին
Մեր կենտրոնը մասնագիտացած է ատամնաշարի կառուցվածքային և դիրքային խանգարումների ախտորոշման մեջ՝ կիրառելով ժամանակակից պատկերային հետազոտություններ

Մեր տեսլականը
Դառնալ առաջատար և վստահելի դիագնոստիկ կենտրոն, որը մշտապես ապահովում է բարձր ճշգրտության, ժամանակակից տեխնոլոգիաներով հիմնված հետազոտություններ՝ նպաստելով վաղ փուլերում հիվանդությունների հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։
Մենք շարունակաբար ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ և գիտելիքներ՝ բավարարելու բժշկական ոլորտի ամենաբարձր պահանջները։ Մեր նպատակն է՝ դառնալ առաջատար կենտրոն ոչ միայն ծառայությունների որակով, այլև մարդկային մոտեցմամբ։
Երբ ստեղծեցինք այս կենտրոնը, մեր գլխավոր նպատակը մեկն էր՝ ապահովել ճշգրիտ, արագ և հուսալի ախտորոշում՝ յուրաքանչյուր պացիենտի առողջության բարելավման համար։ Մենք հավատում ենք, որ ճիշտ ախտորոշումը հիվանդության արդյունավետ բուժման առաջին և ամենակարևոր քայլն է։
Հիմնադիր՝
Գևորգ Պետրոսյան

Ուսումնական կենտրոն
Մեր ուսումնական կենտրոնը գործում է դիագնոստիկ կենտրոնին կից՝ նպատակ ունենալով նպաստելու երիտասարդ բժիշկների մասնագիտական աճին և հմտությունների կատարելագործմանը։
Մեր ծրագիրը կառուցված է այնպես, որ մասնակիցները ոչ միայն խորացնեն իրենց գիտելիքները այս ոլորտում, այլև զարգացնեն ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման հմտություններ՝ հիմնված մեր մասնագետների երկարամյա փորձի վրա։
տարիների փորձ
15+
թիմի անդամներ
10+
հետազոտական կենտրոններ
2
Ինչու ընտրել մեզ
Մեր
առօրյան
Ինչպես գտնել մեզ